Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անվտանգությունից ելնելով` Նախիջևանիկում գյուղատնտեսական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են». Համայնքի ղեկավար

«Անվտանգությունից ելնելով` Նախիջևանիկում գյուղատնտեսական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են». Համայնքի ղեկավար
Հասարակություն
14:45, 16 март 2022
Օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում կայանված տրակտորը:

«Թշնամին երկու արկ է գցել` բնակելի տնից մոտ 300 մ հեռավորության վրա և անասնաֆերմաների մոտակայքում։ Մեզ մոտ նմանատիպ խախտումներ հաճախակի չեն լինում»,-ասել է համայնքապետ Սևակ Պետրոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ անվտանգությունից ելնելով գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարվում։