Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ. Արցախի նախագահը՝ Ասկերանում

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ. Արցախի նախագահը՝ Ասկերանում
Հասարակություն
11:33, 12 апрель 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ։

Քննարկվել են հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցեր։

Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում պարենային անվտանգության ու զբաղվածության ապահովման հրամայականին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվացնելու, անմշակ հողատարածքները և, առհասարակ, բոլոր հնարավոր տնտեսական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։

Արայիկ Հարությունյանը լսել է բնակիչների մտահոգություններն ու կարծիքները, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների ուղղությամբ։