Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄՊՀ-ն մշակել և ներկայացրել է հեռուստատեսային մեդիայի ոլորտում ծրագրերի և վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույց

ՄՊՀ-ն մշակել և ներկայացրել է հեռուստատեսային մեդիայի ոլորտում ծրագրերի և վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույց
Հասարակություն
14:32, 07 июнь 2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել և հաստատել է Տեսալսողական մեդիայի ոլորտում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը:

Ուղեցույցով ներկայացվում են տեսալսողական մեդիայի ոլորտում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների, մասնավորապես՝ տեսալսողական ծրագրերի տարածման իրավունքի տրամադրման շրջանակում վարվող գնային քաղաքականության և պայմանագրային դրույթների հետ կապված հարաբերությունները։

Դիստրիբյուտորները և ցանցային օպերատորները տնտեսական մրցակցության օրենսդրության պահանջներին համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 15-ը ներառյալ, իսկ սույն ուղեցույցի ընդունումից հետո առաջին անգամ հրապարակելու դեպքում մինչև 2022 թվականի հունիսի 15-ը հրապարակում են յուրաքանչյուրի մասով ուղեցույցով սահմանված տեղեկատվությունը:

Հանձնաժողովը ցանցային օպերատորի կողմից սույն ուղեցույցում բարձրացվող հարցերի վերաբերյալ հաղորդում ստանալու դեպքում, վարույթ հարուցելու հարցը քննարկելիս հաշվի է առնում ուղեցույցով սահմանված տեղեկատվությունը վերջինիս կողմից հրապարակած լինելու հանգամանքը։

Մյուս կողմից, իրականացվող վարույթների շրջանակներում Հանձնաժողովը ուղեցույցով սահմանված տեղեկատվությունը դիստրիբյուտորների կողմից չհրապարակելը կարող է դիտարկել որպես իրավախախտման փաստը հաստատող լրացուցիչ ապացույց։

Ուղեցույցը հրապարակված է Հանձնաժողովի կայքում: