Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիայի առնչությամբ

Քաղաքապետարանը պարզաբանում է տարածել  Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիայի առնչությամբ
Հասարակություն
21:16, 17 июнь 2022
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում մի քանի անգամ նշվեց, իբր կադրային փոփոխություններն իրականցվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ վերոնշյալ պոլիկլինիկան գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ինչը նշանակում է, որ կադրային քաղաքականության իրականացումը բացառապես համայնքի իրավասությունն է:

Եվս մեկ անգամ վստահեցնում ենք, որ քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, և հենց դա է պատճառը, որ նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով:
 
Հիշեցնենք, որ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենին աշխատանքից ազատել են և բուժանձնակազմն անժամկետ գործադուլ է հայտարարել։