Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի մետրոպոլիտենի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտը

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի մետրոպոլիտենի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտը
Հասարակություն
15:39, 29 декабрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 29-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համագործակցությամբ համատեղ մշտադիտարկում է իրականացրել մայրաքաղաքի Երևանի Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի ղեկավարությամբ շրջել են մետրոպոլիտենի վագոնների ուղեսրահներով, հետևել մետրոյի կայարաններում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակին։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ բացատրական, իրազեկող աշխատանք են կատարել ուղևորների շրջանում, իսկ պարեկները դիմակներ են բաժանել։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Տեսչական մարմինը մշտադիտարկել է 50 ավտոտրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 6 խախտում, որոնք վերաբերել են դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը։ Դրանց հիքմով կազմվել են վարչական արձանագրություններ։