Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դումանյան․ «Հուշարձանի վրա հուշարձան կառուցելու նախագիծ, չեմ կարծում, թե կլինի»

Դումանյան․ «Հուշարձանի վրա հուշարձան կառուցելու նախագիծ, չեմ կարծում, թե կլինի»
Հասարակություն
15:39, 14 июль 2022
«Նախորդ նիստին ոչ թե քննարկվել է հարցը, այլ տրվել է տեղեկություն, ես էլ ներկա եմ եղել եւ մենք կիրակի տարածել ենք հայտարարություն, որովհետեւ մամուլում գրել են իբրեւ շինարարություն է գնում։ Մենք չենք արձանագրել շինարարության հարցը, մենք ընդամենը արձանագրել ենք կոչը, որ դադարեցնեն, եթե կա այդպիսի գործողություն»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությանը։

Հարցին՝ կարո՞ղ է վստահեցնել, որ Հատիսի գագաթին այդ արձանը չի տեղադրվի, նախարարն այսպես պատասխանեց՝ Գագիկ Ծառուկյանին հարցրեք։

Արդյոք նման արձանի տեղադրումը նախարարին մտահոգո՞ւմ է, Դումանյանն այս առնչությամբ ասաց՝ գաղափարի շուրջ մտահոգություն չկա, մտահոգություն կա, որ առանց նախագծի շինարարական աշխատանք սկսվի։

«Արձանը չի կարող տեղադրվել որեւէ տեղում, քանի դեռ չկա համապատասխան նախագիծ։ Որ պահին կլինի նախագիծ, որտեղ կլինի եւ․․․ այդ պահից այդ արձանը կտեղադրվի այդ վայրում։ Բայց հուշարձանի վրա հուշարձան կառուցելու նախագիծ, չեմ կարծում, թե կլինի»,-ասաց նախարարը։