Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց

Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց
Հասարակություն
20:36, 20 июль 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, բավարարել է Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու իր միջնորդությունը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց․ «Այժմ հարազատները պետք է գումարը հավաքեն։ Պարզ չէ, թե երբ գումարը կարող են հավաքել, որպեսզի Մանթաշյանն ազատ արձակվի»։

Հիշեցնենք, որ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։