Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն՝ անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին․ ԱԻ նախարար

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն՝ անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին․ ԱԻ նախարար
Հասարակություն
10:48, 17 август 2022
Օգոստոսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ցավոք, այս աղետալի իրավիճակի հետևանքով ունենք 16 զոհ և 2 անհետ կորած։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն՝ անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին, ինչպես նաև՝ շուտափույթ ապաքինում տուժածներին։ Այս պահին ևս իրականացվում են որոնողա-փրկարարական, հովացման, ինչպես նաեւ տարածքի մաքրման աշխատանքներ։

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր առաջին իսկ վայրկյանից մեր կողքին են»,- գրել է նախարարը։