Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարվա հունվար-հունիսին Հայաստան է եկել շուրջ 581,308 զբոսաշրջիկ. նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 142%. Զբոսաշրջության կոմիտե․ տեսանյութ

2022 թվականի հունվար-հունիսին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 581,308, նախորդ տարվա հունվար-հունիսի 239,263-ի համեմատ աճը կազմել է շուրջ 142%։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից։

Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը 2022 թ. հունվար- հունիսին կազմել է 581,308: Նույն ժամանակահատվածում օդային տրանսպորտով Հայաստան մուտք է գործել 390,761 քաղաքացի, երկաթուղային տրանսպորտով՝ 6,031 քաղաքացի, ավտոմոբիլային տրանսպորտով՝ 184,516 քաղաքացի։

2022 թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան է այցելել  247,238 քաղաքացի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում քաղաքացիների թիվը եղել է 93,537, մյուս երկրներից ևս Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ աճ է արձանագրել. Վրաստանից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան է  այցելել 61,229, Իրանից՝ 47,773, ԱՄՆ-ից՝ 12,719, Ուկրաինայից՝  7,674, Ֆրանսիայից՝ 7,659, Թուրքիայից՝ 3,358 քաղաքացի։ 

2022 թ. հունվարից հունիս Հայաստան այցելածների մեջ 212,211-ը կանայք ենք, 369,097-ը՝ տղամարդիկ։

Լիլիթ Թադևոսյան