Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղը առաջիկա երկու տարին փակ կլինի, այն կգործի նոր հասցեում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղը առաջիկա երկու տարին փակ կլինի, այն կգործի նոր հասցեում
Հասարակություն
14:33, 09 сентябрь 2022
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ կենտրոնի «Նորք» մասնաճյուղում  (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21:

Այս մասին նշված է կենտրոնի ֆեսբուքյան էջում։ 

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություններն ամբողջապես ու ողջ ծավալով՝ ապահովելով մեր քաղաքացիների լիարժեք բուժսպասարկումն ու բուժօգնությունը»,– ասված է գրառման մեջ: