Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի տնային կալանքի առնչությամբ դատական գործն ընթացքի մեջ է

Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի տնային կալանքի առնչությամբ դատական գործն ընթացքի մեջ է
Հասարակություն
20:50, 09 апрель 2021
Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանա­վորված է: Այս մասին տեղեկատվություն էր տարածել «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով Ղազախստանի zakon.kz էլեկտրո­նային թերթին։

Այս տեղեկատվության վերաբերյալ քիչ առաջ Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նկատմամբ սահմանված տնային կալանքի առնչությամբ հայտնում է, որ դատական գործի քննությունը, որը վերաբերում է պատվավոր հյուպատոսի անձնական տնտեսական գործունեությանը, գտնվում է  ընթացքի մեջ: Գրասենյակից հայտնել են նաև, որ գործին վերաբերող պարզաբանումները կտրվեն դատական գործընթացի ավարտից հետո։