Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի հրաժարականը պահանջող Սանկտ Պետերբուրգի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հեռացվել է ԱԳՆ համակարգից

Վարչապետի հրաժարականը պահանջող Սանկտ Պետերբուրգի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հեռացվել է ԱԳՆ համակարգից
Հայաստան
16:13, 12 март 2021
Օրերս արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրամանով ԱԳՆ համակարգից ազատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանը: Նա գլխավոր հյուպատոսի պաշտոնից հետ էր կանչվել 2019 թվականի հուլիսից: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:

Վերջին շրջանում Հրայր Կարապետյանը սուր քննադատությամբ էր հանդես գալիս ՀՀ կառավարության ու վարչապետի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես մատնանշվում էին հայ-ռուսական հարաբերություններում թույլ տրված կոպիտ սխալները: ՀՀ մի շարք դիվանագետների հետ Հրայր Կարապետյանը նույնպես միացել էր այն հայտարարությանը, որով պահանջվում էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: