Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է 7-ի․ԱՆ

Վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է 7-ի․ԱՆ
Հասարակություն
17:00, 15 сентябрь 2022
Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է 7-ի։

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ հիվանդանոցներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ չորս քաղաքացիական անձ։

«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, չորրորդինը՝ միջին ծանրության», - հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ յոթերրորդ քաղաքացիական անձը ամբուլատոր սպասարկվելուց հետո դուրս է գրվել։ Ավելի վաղ եւս երկու տուժած էր դուրս գրվել։