Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մոտ 70 մ գլորվել է ձորը․ կա տուժած

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մոտ 70 մ գլորվել է ձորը․ կա տուժած
Հասարակություն
13:23, 30 сентябрь 2022
Սեպտեմբերի 30-ին` ժամը 11։13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) մոտ 70 մ գլորվել է ձորը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Դիլիջան» ԲԿ։