Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը պետք է աջակցություն ցուցաբերի Ջերմուկում բիզնես իրականացնողներին

Կառավարությունը պետք է աջակցություն ցուցաբերի Ջերմուկում բիզնես իրականացնողներին
Հասարակություն
15:20, 20 октябрь 2022
Շատ կարևոր է, որ Կառավարությունը աջակցություն ցուցաբերի Ջերմուկում բիզնես իրականացնողներին, հնարավորինս խթանի քաղաքի հետագա զարգացումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը։

«Զբոսաշրջությունը Վայոց ձորի, մասնավորապես Ջերմուկի ամենադինամիկ զարգացող ոլորտն է։

Ջերմուկում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերություններում՝ հյուրանոցներում, առողջարաններում մոտավորապես 500-600 մարդ է աշխատում, այլ կերպ ասած քաղաքի բնակչության 65-75 տոկոսը աշխատում է հյուրանոցային բիզնեսում, իսկ մնացածը ներգրավված են կողմնակիորեն` սննդի, անհրաժեշտ պարագաների մատակարարում, քաղաքային սննդի կետեր, շրջագայությունների կազմակերպում և այլն:

Հիմա, երբ գրեթե մեկամսյա դադարից հետո քաղաքի ենթակառուցվածքները վերադառնում են իրենց բնականոն աշխատանքային հունին, տարբեր ոլորտներում աշխատանքներ ծավալող ընկերությունները պետք է զգան, որ մենակ չեն, որ Պետությունը դժվարին պահին իրենց կողքին է»,-հավելել է նա: