Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ․ կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ․ Ջերմուկի քաղաքապետ

Ջերմուկում  ձևավորվել են  ինքնապաշտպանական ջոկատներ․ կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ․ Ջերմուկի քաղաքապետ
Հայաստան
20:19, 13 сентябрь 2022
Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կեսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում  ձևավորվել են  ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել`  միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին:  

 Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում  բոլորս պատրաստ ենք  պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար: 

Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»: