Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջափակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախցիներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալը

Շրջափակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախցիներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալը
Հասարակություն
16:53, 03 январь 2023
Լաչինի միջանցքի փակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Նա հետաքրքրվել է մինչ օրս հասցեագրված նրանց կարիքների լուծման ընթացքով:

Փոխնախարարը նաև այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր: