Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրեա Վիկտորինը ցավակցել է 15 զինվորի ողբերգական մահվան կապակցությամբ

Անդրեա Վիկտորինը ցավակցել է 15 զինվորի  ողբերգական մահվան  կապակցությամբ
Հասարակություն
22:06, 19 январь 2023
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ ցավակցություն է հայտնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինվորի մահվան պատճառ դարձած ողբերգական հրդեհի կապակցությամբ։

«ԵՄ պատվիրակության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ազատ գյուղում հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց ընտանիքների և սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- գրել է Վիկտորինը։