Քաղաքացիակենտրոն
լրատվություն

47 օր անց Ստեփանակերտում դիմավորել են Երևանից տուն վերադարձած արցախցի երեխաներին

Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով արցախցի մանուկները չէին կարողանում վերնադառնալ հայրենի Արցախ։ Միայն 47 օր անց հաջողվեց երեխաներին տուն վերադառնալ․․․

Հիշեցնենք, որ  Հայաստանում մնացած 19 արցախցի երեխաներ  էլ հունվարի 18-ին էին վերադարձել Ստեփանակերտ։

Երեխաները Գորիսից Ստեփանակերտ էին տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Շուշի-Քարին տակ հատվածում մեքենան կանգնեցվել էր ադրբեջանցիների կողմից, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել էր։