Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում հայ փրկարարները փլատակներից դիեր են դուրս բերում

Թուրքիայում հայ փրկարարները փլատակներից դիեր են դուրս բերում
Հասարակություն
14:17, 10 февраль 2023
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը աղետի գոտուց տեղեկություններ է հայտնում հայ փրկարարների աշխատանքի մասին։

Փայլանը հայտնում է, որ Հայաստանից ժամանած և Ադիյաման քաղաքում աշխատող փրկարարական ջոկատը փլատակներից առայժմ դուրս են բերում անշնչացած մարմիններ և, ցավոք, վիրավորներ դեռ չեն հանդիպում։

Պոլսահայ պատգամավորը Twitter-ում տեղադրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են հայ փրկարարներն առաջին դիակը դուրս բերում քարաբեկորներից և հանձնում սգացող հարազատներին։