Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում․ Ամփոփման փուլում են մի շարք ուսումնասիրություններ

Պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում․ Ամփոփման փուլում են մի շարք  ուսումնասիրություններ
Հասարակություն
19:10, 17 февраль 2023
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, այս պահին շարունակում է իրականացնել մի շարք  ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ:  

ՀՀ լիազոր մարմնից բխող ներկայացուցչի վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակում ուսումնասիրություններն ամբողջովին  ավարտվել են «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում, ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական ծառայությունում, «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Հայփոստ» ՓԲԸ-ներում, իսկ  արդյունքներն այս պահին ամփոփման փուլում են:  

Ուսումնասիրությունները շարունակվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության, Առողջապահության նախարարություններում, Սյունիքի մարզպետարանում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»,  «Ջրառ» և Շենգավիթ Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում:  

Ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության և «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված 2020 և 2021 թվականների  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայությունների դիմաց ստացված ֆինանսավորման օրինականությունը ստուգելու նպատակով:  

Նշենք նաև, որ ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով, որը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկում են տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։ Բացի վերը նշվածից, Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է  մի շարք կառույցների գործունեության արդյունավետության և օրինականության վերահսկողությունից բխող մշտադիտարկում: Այս պահին մշտադիտարկումները շարունակվում են պետական մարմինների հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների կատալիտիկ չեզոքացուցիչների վերաբերյալ: 

Այս մասով  նախապատրաստվել են հարցումներ ապամոնտաժված կատալիզատորիների գները ճշտելու նպատակով և նախապատրաստվել է տեղեկանքի նախագիծ: Մշտադիտարկումներ են ընթանում են նաև ՀՀ-ից ոսկու ձուլակտորների արտահանման գործընթացների վերաբերյալ:  Գնումների էլեկտրոնային շտեմարանում հրապարակված հրավերի մշտադիտարկում է անցկացվում նաև մի շարք մարզային ԲԿ-ներում, մասնավորապես «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն», «Գյումրու բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում և «Մարտունու բժշկական կենտրոն» ՊՓԲ-ում՝ 2020-2022 թթ. կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվության հարցումներ ստանալու նպատակով:    

Հարկ է նշել, որ Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումները, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաև՝ ըստ կարևորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։