Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զովք» սուպերմարկետների ցանցում իրականացվում է խուզարկություն. ՔԿ

«Զովք» սուպերմարկետների ցանցում իրականացվում է խուզարկություն. ՔԿ
Հասարակություն
16:32, 20 февраль 2023
«Զովք» սուպերմարկետների ցանցում իրականացվում են քննչական գործողություններ, որի արդյունքում սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերը փակ են։ Այս մասին Civic.am-ին հայտնեց քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։ Այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չէ տրամադրել՝ ելնելով նախաքննության շահերից։ Քննության որոշակի փուլում ՀՀ ՔԿ-ն տեղեկատվություն կտրամադրի»։