Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որ երեխաները մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան. Նոր որոշում

Որ երեխաները մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան. Նոր որոշում
Հասարակություն
18:28, 08 май 2021
Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները:

Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը:
Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան

ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է,

բ/ հիմնանորոգման պատաճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կյամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության,

գ/ հերթագրված երեխաները»: