Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արաբկիրի թիվ 22 մանկապարտեզում խմբերի սաների քանակի սահմանափակումները հանվելու են, տեղերը ավելացվելու․ Առողջապահության նախարարություն

Արաբկիրի թիվ 22 մանկապարտեզում խմբերի սաների քանակի սահմանափակումները հանվելու են, տեղերը ավելացվելու․ Առողջապահության  նախարարություն
Հասարակություն
17:13, 30 апрель 2021
Առողջապահության նախարարությունից այսօր Civic.am-ին տեղեկացրեցին, որ Արաբկիրի թիվ 22 մանկապարտեզը վերանորոգման համար 18 ամսով փակելու արդյուքնում՝ մանկապարտեզի սաների այլ մանկապարտեզներ տեղափոխելու հարցը կարգավորող Առողջապահության նախարարության որոշման փաթեթը փոխվել է, բայց դեռ չի ստորագրվել։ Այս որոշմամաբ պետք է թույլատրվի համավարակի պայմաններում մեծացնել մանկապարտեզներում խմբերի երեխաների թիվը։

«Փաթեթը արդեն փոխվել է։ Խմբերում գտնվող սաների քանակի սահմանափակումները հանվել են և տեղերը ավելացվելու են։ Որոշումն արդեն կստորագրվի և սահմանված ժամկետներում կմտնի ուժի մեջ», - մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատյանը՝ չնշելով հստակ ժամկետներ, թե երբ կավարտվի գործընթացը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա էին իրականացնում մանկապարտեզի սաների ծնողները՝ պահանջելով լուծել այս հարցը, քանի որ 160 երեխայի հաճախումների հարցը մնում էր օդում։  Նրանց պնդմամաբ՝ խնդիր է այսքան սուղ ժամկետում երեխաներին այլ մանկապարտեզ տեղափոխելը, իսկ  նրանք չեն կարող երկար սպասել, քանի որ աշխատում են։  

Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի ժ/պ Կարեն Սարգսյանը ծնողներին տեղեկացրել էր, որ պետք է սպասել  Առողջապահության նախարարության վերը նշված որոշմանը։

Սյուզի Սիրականյան