Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղճատված տեղեկատվությամբ մարդկանց լրացուցիչ հոգեբանական տեռորի ենթարկելն ինչի՞ համար է․ Ռուբեն Հայրապետյան

Աղճատված տեղեկատվությամբ մարդկանց լրացուցիչ հոգեբանական տեռորի ենթարկելն ինչի՞ համար է․ Ռուբեն Հայրապետյան
Հասարակություն
15:18, 19 май 2021
Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առանց այն էլ սահմանին իսկապես լարված և անկանխատեսելի է, առանց այն էլ միմյանց քննադատելու բազմաթիվ իրական պատճառներ կան: Բայց աղճատված տեղեկատվությամբ մարդկանց լրացուցիչ հոգեբանական տեռորի ենթարկելն ինչի՞ համար է:

ԱՄՆ Պետդեպը, բացի Հայաստանից, ևս 149 երկրի համար (219-ից) ճամփորդելու նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի՝ նշելով նույն պատճառը` «Չճամփորդել, որովհետև Կովիդ է»: Այդ երկրների ցանկում են Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Հունաստանը և այլն: Իսկ սահմանի հետ կապված նախազգուշացումները նույնն են պատերազմից ի վեր և նախազգուշացման 4-րդ՝ կարմիր, մակարդակի հետ որևէ կապ չունեն:

Խնդրում եմ տարածելուց առաջ ստուգել ամբողջական տեղեկատվությունը, իսկ արդեն տարածած լինելու դեպքում խմբագրել կամ հեռացնել, որպեսզի այս բարդ իրավիճակում մարդիկ հավելյալ սթրեսի չենթարկվեն»: