Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների՝ չընկրկեցին այդ ճնշման առջև և փաստացի դիմեցին ԵԱՀԿ-ին և միջազգային գործընկերներին աջակցության համար․ Հովսեփ Խուշուդյան․ Տեսանյութ

«Դեռ օրեր առաջ, երբ որ նոր սկսվեցին այս զարգացումները սահմանում, և Ադրբեջանն առաջխաղացում արեց, ես տեսակետ հայտնեցի, որ մենք ամեն դեպքում ՀԱՊԿ-ի շրջանակներում և Ռուսաստանի հետ ունենք պայմանագրեր, որոնք չեն գործելու, բայց միանգամից դրանք անտեսելը սխալ կլինի, պետք է հրատապ ընթացակարգ սկսել, դիմել ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, և եթե իրենք չեն արձագանքում, դա լիովին հնարավորություն էր տալիս դիմել արդեն միջազգային այլ գործընկերների, միջազգային կառույցների, թե՛ բարոյական, թե՛ իրավական դաշտ էր բացվում դրա համար»,-այդ մասին այսօր ուղիղ տեսակապով քննարկման ժամանակ ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Նա նշեց, որ բարեբախտաբար իշխանությունները ևս գնացին այդ ճանապարհով, երբ որ դիմեցին ՀԱՊԿ-ին, հետո նաև Ռուսաստանին և տեսան, որ ո՛չ էնտեղից, ո՛չ էնտեղից համարժեք պատասխան չկա, ավելին էնտեղից սկսեցին լրիվ հակառակ ուղղությամբ ուղերձներ գալ, օրինակ՝ բելառուս բարձրաստիճան սպաների այցը Բաքու և ռազմական համագործակցության մասին խոսակցությունները, ոչ այլ ինչ էր քան ուղիղ ուղերձ Հայաստանին և Ադրբեջանին, որ այս հակամարտության մեջ ՀԱՊԿ-ը պաշտպանում է Ադրբեջանին։ 

«Չէինք էլ կասկածում դրանում, լավ էր, որ բաց ուղերձներով դա հասկացրին։ Նաև այսպիսի մեսիջ եղավ ՌԴ փոխարտգործնախարարի մակարդակով, որ միայն Հայաստանի դիմելը բավարար չէ այս հարցը քննարկելու համար։ Դա արդեն լրիվ աբսուրդի ժանրից էր և լիովին ազատում էր Հայաստանի իշխանությունների ձեռքերը և Նիկոլ Փաշինյանը հաջորդ քայլով ավելի բաց ասեց, որ հնարավորություն են տեսնում ՄԱԿ-ի ԱԽ դիմելու և նաև հասկացրեց ռուս ընկերներին, որ ինքը կարող է ավելի բաց տեքստով խոսել հայ ժողովրդի հետ և ներկայացնել իրողությունները»,-ասաց Հովսեփ Խուշուդյանը։

Վերջինս նշեց, որ բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի այս սադրանքը սկսելուց հետո Ռուսաստանը նման սառը և կրավորական կեցվածք դրսևորեց, դա ակնհայտ էր,մանավանդ երբ համեմատում ենք ԱՄն-ի, ֆրանսիայի հետ, որոնց հետ որևէ դաշնակցային  պայմանավորվածություն չունենք իրենց հետ, բայց նրանք շատ ադեկվատ արձագանքեցին, և ասացին, որ պետք է դուրս քաշվեն զորքերը, այն դեքում երբ ռուս բարձրաստիճան սպաներն են եղել, այդ եռակողմ բանակցություններում՝ քարտեզների վերաբերյալ և իրենք են տեսել և հաստատել, որ Ադրբեջանի ներկայացրած քարտեզները կեղծ են։ 

«Երբ Նիկոլ Փաինյանն ասաց, որ այլ ճանապարհով են գնալու, և ՀԱՊԿ-ից էլ հույս չկա, և նույնիսկ այդ 4-րդ կետով դիմելու իմաստ էլ չկա, պետք է դիմել ԵԱՀԿ-ին, Ռուսաստանը որպես քայլ, փոխանակ Արդբեջանի վրա ճնշում գործադրի, որ զորքերը հետ քաշի, գերիներին ազատի,  իրենք սկսեցին Հայաստանի վրա ճնշում գործադրել, և վեց նոր գերի վերցրեցին։ Հիմա այն վիճակն է սահմանում, որ բարդ չի որևէ կողմի համար գերիներ վերցնելը։ Այդ ծեծկռտուքները, որ լինում են, դրանց ընթացքում կարելի է շրջափակել ու գերի վերցնել։ էն որ չեն վերցնում գերիներ, դա քաղաքական որոշում է եղել երկու կողմից, երեկ այդ քաղաքական որոշումը Ադրբեջանի կողմից փոխվել է։ Դա նշանակում է, որ ինքը գործել է նորից համաձայնեցված սխեմայով, որն  անում է այդ համաձայնությունները Ռուսաստանի հետ»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Ի հավելումն նա նշեց, որ հաջորդ հարցն այն էր, թե Նիկոլ Փաշինյանը, ՀՀ իշխանությունները կընկրեն արդյո՞ք այդ ճնշման առջև, թե՞ կանեն այն քայլերը, որի մասին խոստանում էին և ի պատիվ ՀՀ իշխանությունների, պետք է ասեմ, որ իրենք չընկրկեցին, Նիկոլ Փաշինյանը չընկրկեց այդ ճնշման առջև և արեց հաջորդ քայլը, այսինքն՝ փաստացի դիմեց ԵԱՀԿ-ին և միջազգային գործընկերներին աջակցության համար։

«Չնայած այդ տեքստում կար նաև Ռուսաստանը, բայց ինքը կոպիտ ասած ասում էր, ով որ կգա այդ հարցը կլուծի, այսինքն՝ սահմանին կկանգնի և կանջատի հայկական և ադրբեջանական կողմերին, իսկ բախումից խուսափելու միակ տարբերակը իրոք դա է, որովհետև Ադրբեջանը սրընթաց գնում է դեպի բախում, նրա ամեն հաջորդ քայլն ուղղված է բախում իրականացնելու համար, ինչը մեզ ձեռք չի տալիս։ Բնականաբար, եթե մեզ ձեռք տար, վաղուց Ադրբեջանը դրա պատասխանը կստանար։ Նիկոլ Փաշինյանը դիմեց և շատ օպերատիվ արձագանքը եղավ, թե՛ ԱՄՆ-ից, իսկ հասկանալի է չէ ԵԱՀԿ-ում ով է առաջին գիտակը և արդեն դրան հաջորդեց ԵԱՀԿ-ի արձագանքը, որ այո՛ իրենք կարող են աջակցել և պատրաստակամ են։ Այս առումով բավականին բացասական է զարգացումը Ռուսաստանի և Ադրբեջանի  համար, հիմա հաջորդ քայլով արդյո՞ք իրենք ավելի կսրեն իրավիճակը, ինչով կարծում եմ՝ կանցնեն արդեն կարմիր գծերը նաև ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի առաջարկած, թե՞ ամեն դեպքում կհասկանան, որ այս տեմպով իրենք ուղղակի կարող են դուրս շպրտվել Հայաստանից, հատկապես Ռուսաստանի մասին է խոսքը՝ իր ՀԱՊԿ-ով և իր բազայի պայմանագրով»,-ասաց Հովսեփ Խուշուդյանը։

Նրա խոսքով նման քայլերը շարունակելու դեպքում և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի քայլերը անարձագանք թողնելու դեպքում, իրոք ՀՀ իշխանությունը պարտավոր կլինի ուղղակի բարձրաձայնել այն մասին, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը  խախտում են պայմանագրերը, իսկ խախտող կողմը, պետք է դուրս գա տարածքից, պայմանագրերը պետք է չեղյալ հայտարարվեն և նոր պայմանագրեր ու նոր անվտանգային միջավայր ձևավորվի ՀՀ-ի համար՝ նոր գործընկերների հետ։