Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թմրամիջոցներ տարածող կլուբում ոստիկանությունը միջոցառում է ձեռնարկում, մեկ էլ տեսեք՝ բռնություն. ի՞նչ բռնություն. Արմեն Խաչատրյանն առաջարկում է տարին 1-2 անգամ աշխատակիցների թմրաթեստ անցկացնել

Այսօր՝ ապրիլի 25-ին մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ելույթում աջակցություն հայտնեց ՆԳՆ-ին և ոստիկանությանը բոլոր այն նախաձեռնություններում, որոնք միտված են Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին: «Շնորհակալություն, շարունակեք նույն տեմպով»:

Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ, շարունակելով գործընկերոջ խոսքը, իր ելույթում նշեց, որ երևի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանում. «Չենք պատկերացնում, որ դեռահաս տարիքի երեխաների շատ լուրջ տոկոս արդեն թմրամոլ են: Չենք պատկերացնում, որ այդ սինթետիկ թմրամիջոցները 2-3-րդ անգամ օգտագործելուց հետո իրենց մոտ այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս իրենք մարդկային կյանքի չեն վերադառնում: Չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում, և մեր բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերը ի չիք են դառնում, եթե թմրամիջոցները այս ծավալի տարածվեն: Եվ էսօր ոստիկանությունը մտնում է մի հատ կլուբ, որտեղ բոլորին հայտնի է, որ թմրամիջոցներ են տարածվում, միջոցառում է ձեռնարկում, մեկ էլ տեսեք՝ բռնություն. ի՞նչ բռնություն»:

Նա ընդգծեց, որ մենք բոլորս պետք է լծվենք այդ գործին: Արմեն Խաչատրյանն առաջարկեց նաև աշխատանքի ընդունելիս տարվա մեջ 1-2 անգամ թմրաթեստ անցկացնել:

Մանրամասն՝ տեսանյութում