Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղ գյուղի մատույցներում վիրավորում ստացած 6 զինծառայողների առողջական վիճակը լավ է գնահատվում․ ՀՀ ՊՆ խոսնակ

Տեղ գյուղի մատույցներում վիրավորում ստացած 6 զինծառայողների առողջական վիճակը լավ է գնահատվում․ ՀՀ ՊՆ խոսնակ
Հասարակություն
19:14, 26 апрель 2023
Ս․թ․ ապրիլի 11-ին Տեղ գյուղում  ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների առողջական վիճակը լավ է գնահատվում․ այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն  գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին և կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։