Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը

Տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը
Հասարակություն
16:38, 12 июнь 2023
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը:

Շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ վստահություն եմ հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած երիտասարդները պատվով են ստանձնելու իրենց ուսերին դրված պատասխանատու առաքելությունը, քանի որ ծառայելով հայոց բանակում՝ նրանք արտերկրում ներկայացնելու են մեր երկիրը:

ԶՈՒ բարեփոխումների շրջանակում կարևորելով ատեստավորման գործընթացը՝  նաև շեշտել եմ, որ այն պետք է լինի շարունակական՝  դառնալով հայոց բանակի զարգացման կարևոր խթաններից մեկը:

ՊՆ խաղաղապահ բրիգադում ծառայության նշանակված երիտասարդներին հանձնել եմ կապույտ բերետները, ինչպես նաև խորհրդանշական նվերով եմ պարգևատրել շարքային Նվեր Չավիշյանին՝ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ատեստավորված առաջին բացարձակ գերազանցիկի:

Միջոցառումը եզրափակվել է խաղաղապահների  հանդիսավոր երթով: