Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առավոտը ցույց կտա՝ մենք արժանի՞ ենք ազատության, թե՞ ոչ․ Գևորգ Գյոզալյան

Առավոտը ցույց կտա՝ մենք արժանի՞ ենք ազատության, թե՞ ոչ․ Գևորգ Գյոզալյան
Հասարակություն
20:47, 20 июнь 2021
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս ընտրություններն փորձաքար են մեր ժողովրդի համար, այս ընտրությունն ընտրելու իրավունք ունենալու կամ չունենալու մասին է, Աստված մի արասցե այս ընտրություններով ժողովրդից վերցվի այն, ինչը նա անխուսափելի պատերազմի ելքը քաջ իմացող նախկին պատեհապաշտների փախուստի արդյունքում կարողացավ վերցնել: 

Միայն այս կոմբինացիայի (պատերազմի) արդյունքում էր, որ հնարավոր էր նախկին կեղծարար-մեռելների վերակենդանացումը (ըստ երևույթին դրա վրա էր հաշվարկը), ովքեր հիմա ճոռոմ-ճոռոմ խոսում են ազնվությունից, հայրենասիրությունից և իրենց անծանոթ արժեքներից: Չունենալով իշխանություն, փորձում են փող բաժանել, աշխատողներին սպառնալ և օգտագործել թաղային հեղինակություններին: Տվեք նրանց իշխանությունը և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը առհավետ կմոռանա ազատության և ազատ ընտրությունների մասին ի բարօրություն նրանց բարգավաճման (մոտ ապագայում պատերազմ չկա, որ նրանք այլևս որևէ մեկին զիջեն այդ իշխանությունը):

Ժողովրդավարության թագն ու պսակը ազատ ընտրություններն են, որը այս տարածաշրջանում մշտապես ընդունվել և ընդունվում է սվիններով, առավոտը ցույց կտա մենք արժանի ենք ազատության թե՝ ոչ»: