Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը
Հասարակություն
19:30, 24 июнь 2021
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի հայրենակիցներ։ 

Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։ 

Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։ 

Դրանք են.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)

2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև Հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին։

Տիգրան Ամբարդարյան,

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր