Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Ազնավուրի արձանի համար նոր մրցույթ կհայտարարվի, արձանը կտեղադրվի Ազնավուրի անվան հրապարակում

Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում՝ Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ նրա հիշատակը հավերժացնող հուշարձանի համար մրցույթին ներկայացված 37 հայտերից որևէ մեկը հավանության չի արժանացել հանձնաժողովի կողմից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ մրցույթի արդյունքներն ամփոփվել են օգոստոսի 31-ին։ 

Նա նշեց, որ հանձնաժողովը որոշել է նոր մրցույթ իրականացնել, սակայն այս անգամ դիտարկել Շառլ Ազնավուրի արձանը հենց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրելու հնարավորությունը։

Ավագանին հավանություն տվեց նախագծի փոփոխությանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում