Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դասական երգի երեկո»․ տեղի կունենա սոպրանո Մայա Աֆրիկյանի մենահամերգը

«Դասական երգի երեկո»․ տեղի կունենա սոպրանո Մայա Աֆրիկյանի մենահամերգը
Մշակույթ
13:42, 11 октябрь 2023
Հոկտեմբերի 16-ին ժամը 14։30 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա երգահան, երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո՝ Մայա Աֆրիկյանի մենահամերգը։ Դաշնամուրային նվագակցությամբ հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր կոնցերտմայստեր՝ Լիլիանա Դարբինյանը։ «Դասական երգի երեկոն» կվարի երգչուհի, ասմունքող ԵՊԿ կոնսերվատորիայի դասախոս՝ Անահիտ Վարդանյանը։ Ծրագրում՝ Արևմտաևրոպական կոմպոզիտորների ստեղծագորխություններ և հանրահայտ օպերային արիաներ։