Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Armeno a meta'»` կիսով չափ հայ․ իտալացի հանրահայտ ջազմենի համերգային երեկոն՝ Երևանում

«Armeno a meta'»` կիսով չափ հայ․ իտալացի հանրահայտ ջազմենի համերգային երեկոն՝ Երևանում
Մշակույթ
20:20, 30 ноябрь 2023
Իտալիայի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մասնակցությամբ դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Armeno a meta'» (Կիսով չափ հայ) ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ:

Համերգին մասնակցում են նաև Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս) և Տիգրան Հարությունյանը (շեփոր): Համերգի հատուկ հյուր՝ Սոֆյա Թումանյան (մեցցո-սոպրանո):

Կհնչեն իտալացի կոմպոզիտորների հայտնի երգերի գործիքային կատարումներ: