Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգաշրջանը կբացի Վիվալդիի ստեղծագործությունների կատարումներով

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգաշրջանը կբացի Վիվալդիի ստեղծագործությունների կատարումներով
Մշակույթ
13:48, 04 сентябрь 2021
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-2022 թվականների համերգաշրջանը կբացի Վիվալդիի ստեղծագործությունների կատարումներով:

Երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյանը, սոպրանո Հենրիետտա Հարությունովան:

Կհնչեն Վիվալդիի Gloria, Nisi Dominus, Gelido In Ogni Vena, Սիմֆոնիա Սոլ մաժոր ստեղծագործություններն են: