Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»
Մշակույթ
20:40, 21 апрель 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 23-ի ժամը 23:59-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Քրիստինա Ոսկանյան) կատարմամբ: Մենակատարներն են՝ Էլիսաբեթ Մայեր, սոպրանո (Շվեդիա), Սոֆյա Թումանյան, մեցցո սոպրանո (Հայաստան), Տիգրան Մելքոնյան, տենոր (Հայաստան), Անդրե Մորշ, բաս (Գերմանիա):

Ըստ աղբյուրի՝ Մոցարտի «Ռեքվիեմը» մարդկային հանճարի կողմից ստեղծված մեծագույն ստեղծագործություններից է, այն ոգեշունչ ձոն է՝ ուղղված Աստծուն: Պրեմիերան կայացել է 1793 թ. դեկտեմբերի 14-ին Վիեննայում: