Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռիհաննան պատրաստվում է համերգ տալ Թուրքիայում

Ռիհաննան պատրաստվում է համերգ տալ Թուրքիայում
Մշակույթ
14:53, 14 декабрь 2023
Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ աշխարհահռչակ փոփ-աստղ Ռիհաննան առաջիկայում համերգ է տալու Թուրքիայում:

Մասնավորապես թուրքական «Takvim» օրաթերթի կայքը, որպես Ռիհաննայի այցի հնարավոր ժամանակահատված, նշում է 2024-ի փետրվարը:

Բացի այդ, լուրեր կան այն մասին, որ օրերս հատուկ հրավերով Թուրքիայի Ստամբուլ քաղաք է այցելել երգչուհու գործակալ Մանի Նորդինեն, ում այցից հետո էլ սկսվել էին լուրեր տարածվել Ռիհաննայի հնարավոր այցելության մասին։

Աղբյուր` ermenihaber.am