Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոլիվուդյան հայտնի դերասան Դենի Տրեհոն՝ Kinodaran-ի «Սուրբը 2»-ում

Հոլիվուդյան հայտնի դերասան Դենի Տրեհոն՝ Kinodaran-ի «Սուրբը 2»-ում
Մշակույթ
18:21, 03 январь 2024
Հոլիվուդյան հայտնի դերասան Դենի Տրեհոն, որը խաղացել է «Մաչետե», «Լրտեսների երեխաները», «Հանդուգնը» (Desperado) ֆիլմերում և մի շարք այլ բլոկբաստերներում, նկարահանվելու է Kinodaran-ի «Սուրբը» սերիալի 2-րդ եթերաշրջանում: 

Ստեղծագործական թիմին միացել է նաև Netflix սթրիմինգային հարթակի նախագծերում աշխատած ռեժիսոր և օպերատոր Գևորգ Ջուգուրյանը:

Մեծ աղմուկ բարձացրած «Սուրբը» սերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանման լուրը պաշտոնապես հաստատված է։ Այն, ինչպես որ 1-ինը, Kinodaran սթրիմինգային հարթակի պրոդյուսերական նախագիծն է լինելու և ցուցադրվելու է միայն Kinodaran-ում։

Նոր եթերաշրջանը խոստանում է լինել հեղափոխական հայկական ֆիլմարտադրության մեջ իր նախադեպը չունեցող որակով, էլ ավելի հագեցած ու լարված սցենարով և աշխարհահռչակ դերասանի մասնակցությամբ:

Հոլիվուդյան դերասանի ներգրավվածությունը  բացառիկ իրադարձություն է հայկական սերիալների աշխարհում: 

Արդեն հայտնի է նաև, որ ստեղծագործական թիմին է միացել կինոմատոգրոֆ Գևորգ Ջուգուրյանը, որը նկարահանել է Netflix, Prime Video և Apple TV+ սթրիմինգային հարթակների համար հաջողած նախագծեր։ Ամենահայտնի համագործակցություններից է Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նկարահանումը։  

Kinodaran-ը Ջուգուրյանի հետ միասին նպատակադրված է ստանալ այնպիսի աննախադեպ ու բարձորակ վիզուալ լուծումներ, ինչպիսին դեռ չենք տեսել  հայկական կինոարտադրությունում:

Ստեղծագործական թիմը խոստանում է պարբերաբար կիսվել նոր եթերաշրջանի մասին լուրերով ու նկարահանման ընթացքով:

Ինչպես հայտնում է Kinodaran-ի պաշտոնական աղբյուրը՝ «Սուրբը» սերիալի 2-րդ եթերաշրջանի համար հայտարարվում է մաշտաբային քասթինգ, որի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է հնարավորություն ստանալ նկարահանվել աշխարհահռչակ դերասանի ու աշխատել ոլորտի հայ լավագույն մասնագետների հետ մի նախագծում: 

backstage.com կայքում կարող եք ծանոթանալ սերիալի սինոպսիսին և տեղեկանալ քասթինգին մասնակցելու պայմաններին։