Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զիվերտի երևանյան համերգը կրկին չեղարկվել է. հայտնի է պատճառը

Զիվերտի երևանյան համերգը կրկին չեղարկվել է. հայտնի է պատճառը
Մշակույթ
13:40, 01 март 2024
Զիվերտի երևանյան համերգը կրկին չեղարկվել է։ Երգչուհին իր Ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է, որ դժվարությամբ, բայց կայացրել է որոշում, որ չեղարկում է իր բոլոր կայանալիք համերգները մինչև աշուն, առողջական խնդիրներից ելնելով։ 
Նշենք, որ  համերգը կայանալու էր մարտի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Չնայած tomsarkgh.am-ը դեռ չի հեռացրել կայքից համերգի հայտարարությունը, այնուամենայնիվ տոմսեր պատվիրելու կոճակը բացակայում է։ Հավելենք, որ տոմսերի արժեքը տատանվում էր 10.000-55.000 դրամի սահմաններում։ 

Հիշեցնենք, որ Զիվերտի համերգը պետք է կայանար ավելի վաղ՝ 2023 թվականի հուլիսի 9-ին «Շենե»-ում։