Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ քաղաքներում չեղարկվում են Քրիստինա Օրբակայտեի համերգները՝ պատերազմին դեմ արտահայտվելու համար

ՌԴ քաղաքներում չեղարկվում են Քրիստինա Օրբակայտեի համերգները՝ պատերազմին դեմ արտահայտվելու համար
Ռուսաստան
12:12, 08 февраль 2024
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր երգչուհի Քրիստինա Օրբակայտեի համերգը Վլադիվոստոկում չեղարկել են, իսկ մեկ այլ երգչուհի Դիանա Արբենինայի համերգը վտանգի տակ է։ Այդ մասին տեղեկանում ենք «DW»-ի տելեգրամյան ալիքից։
 
«Մարտի 19-ին նախատեսված համերգը չի կայանա։ Կազմակերպիչներն այդպես են որոշել Վլադիվոստոկի քաղաքապետ Կոնստանտին Շեստակովի նամակից հետո։ 
Նա նաև խորհուրդ է տվել չեղարկել Դիանա Արբենինայի համերգը։ Ավելի վաղ քաղաքապետին դիմել էին «Ռուսաստանի մշակութային ճակատի» ներկայացուցիչները, որոնք հայտարարել էին, որ պայքարում են պատերազմին դեմ արտահայտված արտիստների ելույթների դեմ։
Երեք օր առաջ Վլադիվոստոկի իշխանությունները հայտարարել էին, որ չեն պատրաստվում խոչընդոտել Օրբակայտեի համերգի անցկացմանը, քանի որ հանդիսատեսն ինքը կորոշի գնալ այդ համերգին, թե ոչ։
Երկուշաբթի հայտնի դարձավ Օրբակայտեի համերգների չեղարկման մասին, որոնք նախատեսված էին Ուլան-Ուդեում, Իրկուտսկում, Կրասնոյարսկում, Բրատսեկում։ Բլագովեշենսկում և Խաբարովսկում նրա համերգները հետաձգել են անորոշ ժամանակով։
 Նշենք, որ ՌԴ բազմաթիվ արտիստներ, մշակույթի գործիչներ դեմ են արտահայտվել պատերազմին, այդ թվում Օրբակայտեի մայրը՝ Ալլա Պուգաչովան և նրա ամուսին Մաքսիմ Գալկինը։ Այսպիսի հայտարարություններից հետո, տվյալ մտավորականները հայտնվում են ՌԴ իշխանությունների «սև ցուցակում»։