Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Little Big» խումբը չեղարկել է երևանյան համերգը՝ անվտանգության սպառնալիքների պատճառով

«Little Big» խումբը չեղարկել է երևանյան համերգը՝ անվտանգության սպառնալիքների պատճառով
Մշակույթ
17:46, 10 август 2023
Ռուսական  «Little Big» խումբը չեղարկել է իր երևանյան համերգը՝ տարածելով պաշտոնական հայտարարություն, որում նշված է. «Քույրեր և եղբայրներ: Մենք ստիպված ենք տեղեկացնել, որ օգոստոսի 12-ին նախատեսված երևանյան համերգը չեղարկվում է անվտանգության սպառնալիքների պատճառով: Կազմակերպիչները չեն տալիս երաշխիքներ, որ միջոցառումը կանցնի առանց միջադեպերի և որոշում կայացվեց չեղարկել համերգը: Մենք ցավում ենք ստեղծված իրավիճակի համար՝ խնդրելով ներողություն: Տոմսերի գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի 14 օրերի ընթացքում: Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը»:

Հայ Առաքելական Եկեղեցու Կիսասարկավագ Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հրապարակում է արել:

«Արդեն 1257 մարդ այս խաչը-անարգող մարդու համար հանցագործության մասին հաղորդում է հանձնել գլխավոր դատախազին։ Սա փոքր հարց չէ։ Մենք այս վիճակին ընկանք Քրիստոսից հեռանալու պատճառով։ Հավատում եմ, որ կվեականգնվենք եթե ետ դառնանք Քրիստոսին ու հնազանդվենք Նրան՝ Իր սիրո պատվիրանները պահելով։ Աստված օրհնի ամեն մի մարդու, ով մարդկանց առաջ վկայում է Քրիստոսին»,- գրված է հայտարարության մեջ: