Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան «Վարդանյան եղբայրները»

Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան «Վարդանյան եղբայրները»
Մշակույթ
17:49, 10 август 2023
Հայաստանում առաջին անգամ հանդես կգան հանրահայտ «Վարդանյան եղբայրները», որոնք կրկեսային յուրահատուկ ձեռագիր ունեն։ 

Ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Минута славы» ծրագրի հաղթողներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները մշտապես իրենց կապը պահել են Հայաստանի հետ, իսկ հիմա այստեղ կներկայացնեն նաև իրենց՝ բոլորովին նոր ծրագիրը բարձր մակարդակի պրոֆեսիոնալ արտիստների հետ։

Ծրագիրը ներառում է ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, խմբակային ձեռնածուներ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար և,  իհարկե, Վարդանյան եղբայրները։

Սպասվում է անմոռանալի ցուցադրություն, որը մի պահ կվերադարձնի մանկություն, կլցնի ձեր սրտերը ուրախությամբ, դրականով և կմնա որպես ուրախ հիշողություն։

Կրկեսի ցուցադրությունները կսկսվեն սեպտեմբերի 2-ից` Հրազդան մարզադաշտի մոտ: