Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրո տանգոյի երեկոներ. հանրահայտ Otros Aires-ը Հայաստան է գալիս

Երևանում սպասվում են էլեկտրոնային երաժշտության ու տանգոյի հետաքրքրիր համադրումներ. մայիսի 9-ին, 10-ին և 11-ին Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը:

20 տարվա բեմական գործունեության ընթացքում նրանք թողարկել են 8 ստուդիական ձայնասկավառակ, 45 համերգային շրջագայություն ամբողջ աշխարհում, իսկ հիմա նաև Հայաստանում կլինեն:    

Էլեկտրո տանգոյի սիրահարներին սպասվում են անմոռանալի երեկոներ, իսկ շոուն հագեցած կլինի պրոյեկցիոն աուդիովիզուալ ցուցադրություններով և բազմաթիվ այլ դիտարժան անակնկալներով: Խումբը հանդես կգա բացառիկ ծրագրով. մայիսի 9-ին` FOODPARK BY DOWNTOWN-ում, մայիսի 10-ին` «Վան Արդի» գինեգործարանում , իսկ մայիսի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: