Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն դպրոցները, որտեղ հիմա մեր երեխաներն են սովորում, մենք միայն հեռուստացույցով էինք տեսնում. Գևորգ Պապոյան

Այն դպրոցները, որտեղ հիմա մեր երեխաներն են սովորում, մենք միայն հեռուստացույցով էինք տեսնում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոկանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Նրա խոսքով՝ չի կարելի դեմոնիզացնել վարկ կոչվածը: «Վարկը վատ բան է այն ժամանակ, երբ այդ վարկը գողանում են, երբ վարկը ինչ-որ մարդկանց համար դառնում է անձնական օգտագործման միջոց: Մնացած դեպքերում վարկը հնարավորություն է մարդկանց համար իրենց կյանքը բարելավելու»,- ասաց նա:

Ինչպես նշեց Գևորգ Պապոյանը, այս վարկային միջոցներով, օրինակ, կառուցվելու են դպրոցներ. «Ընդ որում, ոչ միայն այս գումարով. պետությունը որոշել է, որ 30 դպրոց չի հիմնանորոգելու, այլ 50 դպրոց»: