Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՀ-ն համաձայնել է ՀՀ-ին տրամադրել 51.428 մլն ՀՓԻ-ի գումարի չափով վարկային միջոցներ. ֆինանսների փոխնախարար

Այսօր՝ մարտի 9-ին, հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, և այժմ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«ԱՄՀ-ն համաձայնել է ՀՀ-ին տրամադրել 51.428 մլն ՀՓԻ-ի գումարի չափով վարկային միջոցներ»,- ասաց ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը:

Պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ փոխնախարարը նշեց, որ նախորդ գումարներն ուղղվել են բյուջեի դեֆիցիտը լրացնելուն. «Դրա կարիքն առաջացել է կորոնավիրուսի համավարակի դեմ տնտեսական խթանների օգտագործման համար»:

Փոխնախարարը հավելեց, որ ներկա ներգրավվող վարկը նույնպես ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:

Մանրամասն՝ տեսանյութում: