Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ից հայազգի գիտնականների պատենտավորված գյուտը ե՞րբ կկիրառվի այստեղ. խոսքը նանո մասնիկների մասին է. Լուսինե Բադալյանը՝ ԲՏԱ նախարարին

«Մի քանի տարի առաջ մեզ դիմեցին ԱՄՆ-ից հայազգի գիտնականներ, որոնք ԱՄՆ-ում պատենտավորել էին իրենց գյուտը և ունեին մեծ ցանկություն իրենց գյուտն ու գիտելիքները ծառայեցնելու ՀՀ-ին: Խոսքը նանո մասնիկների կիրառման մասին է արդյունաբերության, ռազմարդյունաբերության մեջ, տարբեր ոլորտներում: Ինչո՞վ է պայմանավորված այս ձգձգումը, և արդյոք չե՞նք կարող այդ պատենտավորված գյուտը կիրառել այստեղ»,- այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին, հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Ի պատասխան նախարարն ասաց, որ քննարկման արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ընկերությանն անհրաժեշտ է ավելի մեծ տարածք. «Նախարարության կողմից նախագիծ է շրջանառվել, որ Ակադեմիայի ինստիտուտներից մեկի չօգտագործվող տարածքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացվի ընկերությանը իրենց հետագա գործունեությունը ծավալելու նպատակով: Հիմա տեխնիկական գործընթացն է տեղի ունենում, կոմիտեի նիստերում հավանության արժանանալու դեպքում տարածքը կտրամադրվի»:
Ինչպես նշեց Ռոբերտ Խաչատրյանը, իրենք այլ խնդրանք չեն ստացել ընկերության կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում