Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է գաղտնի պահվում կառավարությունից 10 միլիարդ դրամի աջակցություն ստացած ՏՏ ոլորտի ընկերությունների ցանկը և ստացած աջակցությունը․ Բաբկեն Թունյանը՝ ԲՏԱ նախարարին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին՝ ասաց, որ անցյալ տարվա վերջին կառավարությունը մոտ տասը միլիարդ դրամի չափով աջակցություն տրամադրեց ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների այն հիմնավորմամբ, որ այդ ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում են արտերկրյա գնորդների հետ, տուժել են դրամի արժեվորումից։

«ԶԼՄ-ներից մեկը հարցում է ուղարկել ԲՏԱ նախարարություն՝ փորձելով իմանալ, թե ո՞ր ընկերություններն են, որ աջակցություն են ստացել, և յուրաքանչյուրը որքան աջակցություն է ստացել, պատասխան է եկել, որ այդ ինֆորմացիան՝ թե՛ ցանկը, թե՛ առանձին ընկերություններից ստացած աջակցությունը, առևտրային գաղտնիք է։ Եթե խոսքը վերաբերում է հանրային միջոցներին ու այդ հանրային միջոցներից տրվում է աջակցություն, դա բյուջեի կատարողականի գումարների ծախսման արդյունավետության հետ կապված միջոցառում է, ինչո՞ւ է համարվում առևտրային գաղտնիք, և արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի այդ ինֆորմացիան տրամադրել»,-հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան նախարարն ասաց, որ ԶԼՄ-ից ստացել են հարցեր, որի բոլոր հարցերից բացի մի հարցի պատասխանել են, քանի որ չունեն ընկերությունների համաձայնությունը՝ տվյալները բացահայտելու։    

Մանրամասները՝ տեսանյութում