Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը
Սպորտ
22:32, 29 ноябрь 2023
Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:
 
Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:
 
Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը
  • 1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան
  • 2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
  • 3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը
  • 1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
  • 2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
  • 3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան