Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին. Մալխաս Ամոյան

Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին. Մալխաս Ամոյան
Սպորտ
11:12, 14 февраль 2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բուխարեստում անցկացված առաջնության ոսկե մեդալը նվաճելուց հետո բացառիկ մեկնաբանություն է տվել ArmSport-ին և կիսվել չեմպիոնական հույզերով:

«Ուրախ եմ, որ կարողացա դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն: Այս տարի մի փոքր ավելի բարդ ստացվեց: Չորս գոտեմարտ անցկացրեցի, ընդ որում մեկ քառորդ և կիսաեզրափակիչ գոտեմարտերը մի փոքր ծանր տրվեցին: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին»,- ասել է Ամոյանը:

Մալխաս Ամոյանը 7-0 հաշվով վստահ առավելության էր հասնել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։