Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Արոնյանը սեպտեմբերի 6-ին կմեկնի ԱՄՆ

Լևոն Արոնյանը սեպտեմբերի 6-ին կմեկնի ԱՄՆ
Սպորտ
19:49, 04 сентябрь 2021
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր հանդիպել է իր և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցի սաների հետ:

Ինչպես տեղեկացնում է news.am-ը, անվանի գրոսմայստերն պատանի շախմատիստներին ասել է, որ սեպտեմբերի 6-ին մեկնելու է ԱՄՆ` մշտական բնակության:

Լևոն Արոնյանն առայժմ ներկայացնում է Հայաստանը, սակայն նա որ օրը պայմանագիր կնքի ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի հետ, ինքնաբերաբար կդառնա այդ երկրի շախմատիստը: